Ռոնալդուն՝ «Ռեալի» պատմության երկրորդ լավագույն ռմբարկու

09:10   18 մայիսի, 2015

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Էսպանյոլի» դեմ Պրիմերայի նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում, Արքայական ակումբի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում բարձրացավ երկրորդ տեղ, գրում է AS-ը:

Պորտուգալիայի հավաքականի ավագը «Ռեալում» իր գոլերի քանակը հասցրեց 310-ի եւ 3 գնդակով առաջ անցավ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյից: Ռոնալդուին գերազանցում է միայն իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, ով 323 գոլ է խփել «Ռեալում»:

Ռոնալդուն Պրիմերայում դարձել է 222 գոլի հեղինակ, Իսպանիայի Գավաթում՝ 21, Իսպանիայի Սուպերգավաթում՝ 3, Չեմպիոնների լիգայում՝ 62, Եվրոպայի Սուպերգավաթում՝ 2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։