Ռոնալդուի հեթ-տրիկին Մեսին պատասխանեց չեմպիոնական գոլով

22:49   17 մայիսի, 2015

Կատալոնական «Բարսելոնան» պատմության մեջ 23-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն:

Պրիմերայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Բարսելոնան» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ Մադրիդում նվազագույն հաշվով հաղթեց «Աթլետիկոյին» եւ առաջնության ավարտից մեկ տուր առաջ շարունակում է 4 միավոր գերազանցել Մադրիդի «Ռեալին», որը 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էսպանյոլի» նկատմամբ:

Արքայական ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով 45 գոլով գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցուցակը եւ վերջին տուրից առաջ 4 գնդակ առաջ է անցել Մեսիից:

«Բարսելոնան» նախորդ անգամ Իսպանիայի չեմպիոն էր հռչակվել 2012/2013 մրցաշրջանում, իսկ «Աթլետիկոն» չպաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում «Բարսելոնան» կընդունի «Դեպորտիվոյին», իսկ «Ռեալը»՝ «Խետաֆեին»: Չեմպիոնական տիտղոսներով ռեկորդակիր է «Ռեալը», որը 32 անգամ է հաղթել Իսպանիայի առաջնությունում: Սա Լուիս Էնրիկեի առաջին տիտղոսն էր կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր 

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 0:1

Լիոնել Մեսի, 65

«Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 1:4

Կրիստիան Ստուանի, 73 – Կրիշտիանու Ռոնալդու, 59, 83, 90+1, Մարսելո, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։