«Ինտերը» կգնի Գագոյին, եթե «Ռեալն» իջեցնի արգենտինացու տրանսֆերային արժեքը

13:04   12 հունիսի, 2012

Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն դարձել է իտալական «Ինտերի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:

Նախորդ մրցաշրջանում Գագոն վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»: 26-ամյա կիսապաշտպանը չմնաց Հռոմում, քանի որ իտալական ակումբը չցանկացավ 7 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը:

Արքայական ակումբում արգենտինացու տարեկան աշխատավարձը կազմում է 3.7 միլիոն եվրո: «Ինտերը» Գագոյին առաջարկել է նույնքան աշխատավարձ, ինչպես նաեւ մշտապես խաղալու հնարավորություն: Միլանյան ակումբը կգնի Գագոյին, եթե «Ռեալն» իջեցնի արգենտինացու տրանսֆերային արժեքը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալիայի ավարտված առաջնությունում Գագոն «Ռոմայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում եւ դարձել է մեկ գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։