Շումախերի կինը վաճառել է Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնի ինքնաթիռն ու առանձնատունը

17:24   9 մայիսի, 2015

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը վաճառել է լեգենդար ավտոարշավորդի անձնական ինքնաթիռն ու Նորվեգիայում գտնվող առանձնատունը, հաղորդում է bunte.de-ն։

Ինքնաթիռի արժեքը կազմել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ Կորինա Շումախերը հայտարարել է, որ Միխայելն այլեւս չի ունենա անձնական ինքնաթիռի եւ նորվեգական կալվածքի կարիքը։

2013թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում ստացած ծանր գլխուղեղային վնասվածքից հետո Շումախերը վերականգնողական փուլ է անցնում Շվեյցարիայում գտնվող սեփական առանձնատանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.