Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (48-0-0, 26 նոկաուտ) շարունակում է մնալ անպարտելի:
Լաս Վեգասի MGM Grand Garden համալիրում մայիսի 2-ին կայացած սուպերմենամարտում 38-ամյա ամերիկացին միավորներով առավելության հասավ ֆիլիպինցի Մենի Պակյաոյի (57-6-2, 38 նոկաուտ) նկատմամբ: 36-ամյա ֆիլիպինցին այդպես էլ չկարողացավ «հակաթույն» գտնել Մեյվեզերի հզոր ու անթերի պաշտպանության դեմ, իսկ ամերիկացին, անցկացնելով գրագետ հակագրոհներ, հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: Մեյվեզերի 435 հարվածներից դիպուկ են եղել 148-ը, իսկ Պակյաոն կատարել է 429 հարված, որոնցից դիպուկ են եղել 81-ը:
Այս մենամարտում վիճարկվում էին WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսները: Սա Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի 48-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Պակյաոն կրեց 6-րդ պարտությունը: Շատ մասնագետներ այս հանդիպումն որակել էին դարի մենամարտ, որի բոլոր տոմսերը վաճառվել են 15 րոպեում:
Հիշեցնենք, որ Ֆիլիպինցի բռնցքամարըիկի անձնական քաշը 65,8 կգ է, Մեյվեզերինը՝ 66,2 կգ:
Գերմանական Sky ալիքի համար Մեյվեզեր - Պակյաո մենամարտը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Ֆոտո՝ Daily Mail
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։