558 մարդ պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր բնակելի շենքից

14:47   30 ապրիլի, 2015

Ամերիկյան Dream Walker թիմի պարաշյուտիստներն ու մի շարք այլ պրոֆեսիոնալ մարզիկներ ցատկել են աշխարհի ամենաբարձր բնակելի շենքի՝ Princess Tower-ի տանիքից: Դուբայում գտնվող 101 հարկանի շենքի տանիքից մոտ 80 ժամում ցատկել է 558 մարդ:

Միջոցառումը կազմակերպել են SkydiveDubai եւ Xdubai ընկերությունները: Պարաշյուտիստները եղել են հատուկ համազգեստով եւ պաշտպանիչ գլխարկներով:

Princess Tower շենքում կա 763 բնակարան: Կառույցի բարձրությունը 414 մետր է: Շենքի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2012-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։