01:21 29 ապրիլի, 2015Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» ընդունեց Յուրգեն Կլոպի թիմին եւ պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում 0:2 հաշվով:
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Հանդիպմանը հաշիվը 30-րդ րոպեին բացել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ առաջ մղելով «Բավարիային»: Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին եւ 5 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 80-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո դաշտի տերերին գոլից փրկեց դարպասապահ Մանուել Նոյերը:
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց: 11 մետրանոցների հարվածաշարն ավելի հաջող իրացրին հյուրերը:
Հենց առաջին հարվածի ժամանակ վրիպեց «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, որը բարձր հարվածեց: Դաշտի տերերի երկրորդ հարվածը եւս չստացվեց: Խաբի Ալոնսոն եւս բարձր հարվածեց: Մյունխենցիների երրորդ հարվածը կատարեց Մարիո Գյոտցեն, Միտչել Լանգերակը հետ մղեց: «Բավարիայի» չորրորդ հարվածին մոտեցավ դարպասապահ Մանուել Նոյերը եւ հորիզոնական դարպասաձողը փրկեց «Բորուսիային»:
Դորտմունդյան թիմի կազմում Գյունդոգանը եւ Կելը չվրիպեցին, Մատս Հումլեսը չկարողացավ գրավել Նոյերի դարպասը, սակայն չորրորդ հարվածի անհրաժեշտություն արդեն չեղավ:
Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 1:1 (0:2)
Ռոբերտ Լեւանդովսկի, 30 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75
Հեռացում՝ Կեւին Կամպլ («Բորուսիա») 108, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.