23:21 28 ապրիլի, 2015Պաշտոնական վարկածով ես դեռ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ եմ, իրականում ինձ հրաշալի եմ զգում եւ 100 տոկոս պատրաստ եմ, ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Sport-express-ին:
Ռուսական թիմի ազգությամբ թուրք, Շվեյցարիան ներկայացնող Մուրատ Յակինը Օզբիլիսին հեռացրել է հիմնական կազմից եւ տեղափոխել է երկրորդ թիմ:
«Թիմի բժշկական շտաբում իսկական պրոֆեսիոնալներ, ֆիզպատրաստության մարզիչները՝ նույնպես, իսկ մարզչական շտաբի հետ խնդիրները պարբերաբար են: Չկա նրանց հետ պատշաճ հաղորդակցում: Այնքան էլ նորմալ չէ, երբ մարզման ընթացքում չես հասկանում, թե ինչ են քեզնից սպասում: Վերջին անգամ թիմի հետ մարզվել եմ «Մորդովիայի» հետ խաղից առաջ: Սարանսկում հաղթանակից հետո մարզիչը հանգստյան երեք օր տվեց խաղացողներին, ինքն էլ օգնականների հետ մեկնեց Շվեյցարիա:
Վերադառնալուց հետո երկու մարզում անցկացրի: Հաջորդ օրը թեթեւ հոգնածություն զգացի ծնկիս մկաններում: Այդ մասին ասացի մարզիչին: Յակինը կանչեց բոլոր բժիշկներին ու մարզիչներին եւ հայտարարեց, որ ես պատրաստ չեմ: Ես շոկի մեջ էի: Յակինը հայտարարեց, որ վնասվածքով խաղացողների հետ չի ցանկանում աշխատել եւ ինձ ուղարկեց երկրորդ թիմ, որը մարզվում է սինթետիկայի վրա: Այդ ամենը տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Այժմ կասկածներ ունեմ, որ այս ամենը հետեւանք է այն բանի, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք»,- ասել է Օզբիլիսը:
Ծնկի վնասվածքի հետեւանքով 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.