Շախմատի Հայաստանի հավաքականը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

14:15   28 ապրիլի, 2015

Շախմատի Հայաստանի հավաքականը դարձավ աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր: Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմի կազմում հանդես եկան Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանը:

Ծաղկաձորում ավարտված աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերները 2.5:1.5 հաշվով հաղթեցին ընդգծված հետնապահ եգիպտացիներին: Հայաստանի թիմի առաջին համար Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ տարան, Հրանտ Մելքումյանը բավարարվեց ոչ ոքիով, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց սպիտակներով:

Հայաստանի հավաքականը 11 միավորով գրավեց երրորդ տեղը: 9 տուրերում Հայաստանի թիմը հաղթեց Ուկրաինային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Հնդկաստանին ու Եգիպտոսին, պարտվեց Չինաստանին, Իսրայելին ու Կուբային եւ ոչ ոքի խաղաց Հունգարիայի հետ:  

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել են չինացիները, որոնք վերջին տուրում հաղթեցին հնդիկներին եւ վաստակեցին 15 միավոր: Ուկրաինայի հավաքականը 12 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ ռուսները չկարողացան պաշտպանել չեմպիոնական տիտղոսը 10 միավորով ԱՄՆ-ի թիմի հետ բաժանեցին 4-5-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում գրավել էր 7-րդ տեղը:

Աշխարհի առաջնություն, 9-րդ տուր 

Հայաստան – Եգիպտոս՝ 2.5:1.5

Հունգարիա – Ուկրաինա՝ 2:2

Չինաստան – Հնդկաստան՝ 3:1 

ԱՄՆ – Կուբա՝ 3:1

Ռուսաստան – Իսրայել՝ 2.5:1.5 

Մրցաշարային աղյուսակ 

1. Չինաստան - 15 միավոր ընթացիկ

2. Ուկրաինա - 12

3. Հայաստան - 11

4. Ռուսաստան - 10 

5. ԱՄՆ - 10 

6. Հունգարիա - 9

7. Իսրայել - 8 

8. Կուբա - 7 

9. Հնդկաստան - 7 

10. Եգիպտոս - 1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։