Կլոպ. Գերմանիայի գավաթը նվաճելը մեր մեծ նպատակն է

23:06   27 ապրիլի, 2015

«Բավարիայի» հետ վաղվա հանդիպումն արդեն դե ֆակտո եզրափակիչ է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով ապրիլի 28-ին կայանալիք Գերմանիայի գավաթի խաղարկության «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպման մասին:

«Առաջիկա խաղի արդյունքը ամեն ինչ է մեզ համար: Գերմանիայի գավաթի խաղարկությունը մեր մեծ նպատակն է: Բայց դրա համար անհրաժեշտ է հաղթահարել «Բավարիայի» արգելքը: Մեզ սպասվում է դե ֆակտո եզրափակիչ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Յուրգեն Կլոպը նաեւ հերքել է լուրերը, թե Դորտմունդից հեռանում է կնոջից բաժանվելու պատճառով՝ նշելով, որ ունի ամուր ընտանիք եւ շարունակում է անկեղծ սիրել կնոջը:

Ապրիլի 28-ին Մյունխենում կայանալիք «Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին: «Բավարիան» արդեն ապահովել է 25-րդ չեմպիոնական տիտղոսը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.