19:55 27 ապրիլի, 2015Ծաղկաձորում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Հնդկաստանի թիմի հետ եւ առավելության հասավ 2.5:1.5 հաշվով:
Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսեսյանը խաղացին ոչ ոքի: Վերջինը պարտիան ավարտեց Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Գուջարատի Վիդիտին՝ հաղթանակ պարգեւելով Հայաստանի հավաքականին:
Հայաստանի հավաքականը վաստակել է թիմային 9 միավոր եւ բարձրացավ երրորդ տեղ: Ուկրաինայի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց ամերիկացիներին եւ 11 միավորով ընթանում է երկրորդ տեղում: Առաջին տեղում է Չինաստանը, որը 3:1 հաշվով հաղթեց Կուբային եւ ունի 13 միավոր: 8-ական միավոր ունեն Իսրայելը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Հունգարիան:
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Եգիպտոսի շախմատիստների հետ, որոնք ունեն ամենացածր վարկանիշը եւ վաստակել են միայն 1 միավոր: Չինաստանը կխաղա Հնդկաստանի, Ռուսաստանն՝ Իսրայելի, ԱՄՆ-ն՝ Կուբայի, Հունգարիան՝ Ուկրաինայի հետ:
Աշխարհի առաջնություն, 8-րդ տուր
Հնդկաստան - Հայաստան՝ 1.5:2.5
Պենտալա Հարիկրիշնա - Լեւոն Արոնյան՝ 0.5:0.5
Սետուրաման Սետուրաման - Գաբրիել Սարգսյան՝ 0.5:0.5
Կրիշնանա Սասիկիրան - Սերգեյ Մովսեսյան՝ 0.5:0.5
Գուջարատի Վիդիտ - Հրանտ Մելքումյան՝ 0:1
Կուբա - Չինաստան՝ 1:3
Ուկրաինա - ԱՄՆ՝ 1.5:2.5
Իսրայել - Հունգարիա՝ 2:2
Եգիպտոս - Ռուսաստան՝ 0.5:3.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.