17:19 11 հունիսի, 2012Le Figaro պարբերականի, ինչպես նաեւ ֆրանսիական մյուս բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռված է հունիսի 11-ին կայանալիք Ֆրանսիա - Անգլիա հանդիպմանը: Պարբերականը հիշեցնում է, որ ֆրանսիացիները երեք ընկերական հանդիպում են անցկացրել Իսլանդիայի, Սերբիայի եւ Էստոնիայի հետ եւ բոլոր հանդիպումներում հաղթել են: Չնայած մրցակիցներն այդքան էլ ուժեղ չէին, բայց ֆրանսիացիները ցուցադրել են հարձակողական ֆուտբոլ` 9 գոլ երեք խաղում: Այն, որ Բենեզեմա - Ռիբերի զույգը շատ լավ է համագործակցում գիտեն անգամ Ուկրաինայի հեռավոր գյուղերում: Միակ խնդիրը, որ ունեն ֆրանսիացիները` դա երկրպագունեի հետ ոչ այդքան լավ հարաբերություններն են:
2010 -ի աշխարհի առաջնությունից շատ ժամանակ չի անցել, որպեսզի երկրագուները կարողանան մոռանալ այն ամոթը, որն ապրեցին մունդիալի ժամանակ: Միայն Եվրո-2012-ում հաջող հանդես գալը կարող է փոխել երկրպագուների տրամադրվածությունը: Առաջին հերթին պետք է մտածել Անգլիայի դեմ խաղի մասին: Պատրիս Էվրան իր կարծքին է արտահայտել խմբային փուլի մասին. «Սա Եվրո-2012-ի ամենակարեւոր խաղն է: Առաջին հերթին, քանի որ նրանք մեր սկզբունքային մրացիկցներն են, երկրորդ` քանի որ սա առաջին խաղն է եւ այն որոշում է ամեն բան: Եթե պարտվենք առաջին խաղում` կսկսենք մտածել տուն վերադառնալու մասին: Անգամ, եթե ոչ ոքի խաղանք, երկրոդ խաղում պետք է խաղադաշտ դուրս գանք վախը սրտներումս»:
2004-ից Ֆրանսիան ոչ մի անգամ չի հաղթել խմբային փուլի առաջին հանդիպման ժամանակ: Ի դեպ, 2004-ին հենց անգլիացիներին առաջին խաղում հաղթեցին ֆրանսիացիները 2:1 հաշվով: Ժամանակն է եկել վերհիշել այդ հաջողությունը, ինչպես նաեւ վերջին ընկերական հանդիպումը «Ուեմբլիում», որտեղ Բենզեմայի եւ Վալբուենայի շնորհիվ ֆրանսիացիները հաղթեցին 2:1 հաշվով: Միակ բանը, որ պետք չէ թույլ տալ Մառախլապատ Ալբիոնի ներկայացուցիչներին ` դա դաշտի կենտրոնում ազատ տեղաշարժվելն է: Անգիան որքան էլ այս պահին հիշեցնում է վիրավոր գիշատիչ` ցանկացած պահի կարող են խայթել եւ խորտակել ֆրանսիացիների երազանքները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.