21:40 2 մարտի, 2012Մարտի 3-ին վերսկսվում է Ուկրաինայի առաջնությունը: Կկայանան 21-րդ տուրի հանդիպումները: Մարտի 4-ին Դոնեցկի «Շախտյորը» կընդունի «Դնեպրին»:
Խաղից առաջ Հայաստանի հավաքականի եւ դոնեցկյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ազգային հավաքականի կազմում 90 րոպե խաղալուց հետո այժմ արդեն լիովին պատրաստ է հենց մեկնարկից դուրս գալ խաղադաշտ: Մխիթարյանը մարտի 1-ին է ժամանել Դոնեցկ: Նա բաց է թողել թիմի մեկ մարզում:
«Արդեն ամբողջովին կենտրոնացած եմ մարզումների վրա: Կարծում եմ` մինչեւ հանդիպումը 100 տոկոս պատրաստ կլինեմ: «Դնեպրը» լավ թիմ է: Նրանք թիմային ուժեղ խաղ են ցուցադրում եւ ձգտում են արդյունքի հասնել: Բայց մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետեւ առանց այդ էլ մեկ միավոր հետ ենք Կիեւի «Դինամոյից»,- «Շախտյորի» մամուլի քարտուղարությանն ասել է Մխիթարյանը:
Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը 52 միավորով գլխավորում են Կիեւի դինամոյականները: «Շախտյորը» զիջում է մեկ միավոր: 47 միավոր ունի «Մետալիստը»: «Դնեպրը» 33 միավորով չորրորդն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.