Վաճառվում է լեգենդար Այրտոն Սենայի բոլիդը

14:47   25 ապրիլի, 2015

Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն Այրտոն Սենայի Toleman-Hart բոլիդը հանվել է վաճառքի։ Գինը 1,9 միլիոն դոլար է, հաղորդում է Automobilemag-ը։ Այդ բոլիդով բրազիլացի մրցարշավորդը 1984թ. Մոնակոյի Գրան պրիում գրավել է երկրորդ տեղը։

Բոլիդը վաճառքի է դրված Prindiville ընկերության լոնդոնյան ավտոսրահում։

Սենան Ֆորմուլա-1-ում հանդես է եկել տասը տարի՝ հաղթելով 41 մրցարշավում։ Լեգենդար մարզիկը զոհվել է 1994թ. Սան Մարինոյի Գրան պրիում տեղի ունեցած վթարի հետեւանքով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։