Շումախերի առողջության մասին լուրեր տարածողները խնդիրներ կունենան

18:46   22 ապրիլի, 2015

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմն արգելել է լրագրողներին լուրեր տարածել լեգենդար ավտոարշավորդի առողջության մասին, հաղորդում է inautonews-ը։

Կեմը գերմանական եւ շվեյցարական լրատվամիջոցներին պարբերաբար ուղարկում է նամակներ՝ սպառնալով դատավարություններով, եթե հրապարակվեն Շումախերի առողջության մասին մանրամասներ։

Կեմը նաեւ Շումախերի առանձնատան սպասարկող աշխատակազմի հետ ստորագրել է պայմանագրեր, որոնցով արգելվում է կոնֆիդենցիալ ինֆորմացիայի տարածումը։

Շումախերն այժմ վերականգնողական փուլ է անցնում Շվեյցարիայում, գլխուղեղի ծանր վնասվածքից հետո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.