20:09 21 ապրիլի, 2015Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց կուբացիների հետ եւ պարտություն կրեց՝ 1,5։2,5։ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտվեց Լասարո Բրունո Բատիստայի, Վլադիմիր Հակոբյանը սեւերով՝ Յունիեսկի Պերես Կուեսադային։ Հրանտ Մելքումյանն ուժեղ էր Յուրի Գոնսալես Վիդալից։ Վերջինը պարտիան ավարտեց Լեւոն Արոնյանը, որը սեւերով միավորը կիսեց Լենյեր Դոմինգեսի հետ։ Հայաստանի հավաքականն ունի 2 միավոր։
Կուբան ու Իսրայելը 5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ 4-ական միավոր ունեն Ուկրաինան, Չինաստանն ու Հունգարիան։
Չորրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Չինաստանը։ Մյուս զույգերում կմրցեն Հնդկաստանի եւ Հունգարիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կուբայի, Իսրայելի եւ Ուկրաինայի հավաքականները։
Աշխարհի առաջնություն, երրորդ տուր
Կուբա - Հայաստան՝ 2,5։1,5
Լենյեր Դոմինգես - Լեւոն Արոնյան՝ 0,5։0,5
Լասարո Բրունո Բատիստա - Գաբրիել Սարգսյան՝ 1։0
Յունիեսկի Պերես Կուեսադա - Վլադիմիր Հակոբյան՝ 1։0
Յուրի Գոնսալես Վիդալ - Հրանտ Մելքումյան՝ 0։1
Ուկրաինա - Եգիպտոս՝ 4։0
Վասիլի Իվանչուկ - Բասեմ Ամին՝ 1։0
Պավել Էլյանով - Սամի Շոքեր՝ 1։0
Յուրի Կրիվոռուչկո - Մոհամեդ Էզատ՝ 1։0
Ալեքսանդր Մոիսեենկո - Ահմեդ Ադլի՝ 1։0
Չինաստան - Ռուսաստան՝ 2։2
Դին Լիրեն - Ալեքսանդր Գրիշչուկ՝ 0,5։0,5
Յու Յանյի - Սերգեյ Կարյակին՝ 0,5։0,5
Բու Սիանջի - Դմիտրի Յակովենկո՝ 0,5։0,5
Վեյ Յի - Նիկիտա Վիտյուգով՝ 0,5։0,5
Իսրայել - Հնդկաստան՝ 2,5։1,5
Բորիս Գելֆանդ - Պենտալա Հարիկրիշնա՝ 0,5։0,5
Էմիլ Սուտովսկի - Սատուրաման Սատուրաման՝ 1։0
Իլյա Սմիրին - Կրիշնան Սասիկիրան՝ 1։0
Եվգենի Պոստնի - Դիպ Սենգուպտա՝ 0։1
ԱՄՆ – Հունգարիա՝ 1,5։2,5
Սամուել Շենքլանդ - Պետեր Լեկո՝ 0,5։0,5
Ալեքսանդր Լենդերման - Զոլտան Ալմաշի՝ 0։1
Ռիչարդ Ռապորտ - Վարուժան Հակոբյան՝ 0,5։0,5
Դանիել Նարոդիցկի - Չաբա Բալոժ՝ 0,5։0,5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.