15:12 21 ապրիլի, 2015Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Եգիպտոսի թիմի հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։
Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Սուսաննա Գաբոյանը։ Երեք տուրում Հայաստանը վաստակել է թիմային 3 միավոր։ Նույնքան միավոր ունեն նաեւ Չինաստանը, Լեհաստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը։
Առաջատարը Վրաստանն է՝ 5 միավոր։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավաքականներն ունեն 4-ական միավոր։
Աշխարհի առաջնություն, կանայք
Երրորդ տուր
Հայաստան - Եգիպտոս՝ 4։0
Չինաստան - Ռուսաստան՝ 1։3
ԱՄՆ - Ղազախստան՝ 2։2
Վրաստան - Լեհաստան՝ 2,5։1,5
Ուկրաինա - Հնդկաստան՝ 2։2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.