21:41 18 ապրիլի, 2015Ծաղկաձորում կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունը։ Հայաստանը երկրորդ անգամ է ընդունում շախմատային աշխարհում Օլիմպիադայից հետո երկրորդ կարեւոր մրցաշարը։
Կայացել է նաեւ աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իսրայելի թիմը, Ուկրաինան կհանդիպի ռուսների հետ։ Մյուս զույգերն են՝ Եգիպտոս – Հնդկաստան, Կուբա – Հունգարիա, Չինաստան – ԱՄՆ։ Ամերիկացիների կազմում հանդես կգա նաեւ հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:
Ապրիլի 19-ին կայանալիք առաջին տուրը կմեկնարկի ժամը 15:00-ին:
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.