15:18 18 ապրիլի, 2015Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ։
+75 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտում ցույց տվեց չորրորդ արդյունքը՝ 254 կգ (113+141)։ Հրում վարժությունում Խուրշուդյանը գրավեց երրորդ տեղը։
Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան՝ 322 կգ (142+180)։ Երկրորդ տեղը գրավեց ուկրաինացի Անաստասիա Լիսենկոն՝ 280 կգ (126+154)։ Բրոնզե մեդալակիրը ռումինացի Անդրեա Աանեին է՝ 261 (113+154)
Հայաստանի հավաքականներն ավարտեցին մրցելույթը։ Տղամարդկանց հավաքականն ապահովել է ընթացիկ հինգ օլիմպիական ուղեգիր, կանանց հավաքականը՝ երկու տեղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.