20:22 16 ապրիլի, 2015Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Չեռնոգորիայում ընթացող Ֆեդերացիայի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան գոտու երրորդ խմբի B ենթախմբի երկրորդ տուրի խաղում: Մրցակիցը Չեռնոգորիայի թիմն էր, որը պարտվել է 1:2 հաշվով:
Հայաստանի հավաքականը ենթախմբում գրավել է երկրորդ տեղը եւ կմրցի խմբի 5-8-րդ տեղերի համար: Առաջին տեղում է Հունաստանի թիմն է: Չեռնոգորիան վերջին տեղում է:
Ֆեդերացիայի Գավաթ
Չեռնոգորիա - Հայաստան՝ 1:2
Կրիստիան Սամարջիչ - Լուսինե Չոբանյան՝ 6:1, 6:4
Տամարա Բոյանիչ - Անի Ամիրաղյան՝ 4:6, 1:6
Տամարա Բոյանիչ / Նիկոլետա Բուլատովիչ - Անի Ամիրաղյան / Միլենա Ավետիսյան՝ 1:6, 3:6
Ապրիլի 14
Հունաստան - Հայաստան՝ 3։0
Դեսպինա Պապամիխայիլ - Լուսինե Չոբանյան՝ 6։1, 6։0
Մարիա Սակարի – Անի Ամիրաղյան՝ 6։4 (Ամիրաղյանը հրաժարվել է պայքարից)
Էլենի Դանիլիդու / Դեսպինա Պապամիխայիլ – Միլենա Ավետիսյան / Լուսինե Չոբանյան՝ 6։0, 6։1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.