Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ուղիղ հեռարձակում

20:03   16 ապրիլի, 2015

Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 16-ին մրցահարթակ են դուրս եկել 85 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանը ներկայացնում է Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանը, որը հանդես է գալիս ուժեղագույնների խմբում: Ուղիղ լուսաբանմանը կարող եք հետեւել easywl-ում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը նույն քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։