Գլուխովսկի. Հայաստանն աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից է

15:14   14 ապրիլի, 2015

Շախմատի աշխարհի առաջնությունում գլխավոր ֆավորիտներից կլինի Հայաստանի հավաքականը, ասել է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կառավարող մարմնի ղեկավար Մարկ Գլուխովսկին։

«Դժվար է առանձնացնել մեկ ֆավորիտի։ Որոշակի իմաստով, Հայաստանն է ֆավորիտ՝ ուժեղագույն կազմով եւ տանը հանդես գալու գործոնների շնորհիվ։ Ուկրաինան է ներկայանալու ուժեղագույն խաղացողներով, Հունգարիայի թիմն է շատ ուժեղ։ ԱՄՆ-ի հավաքականը երիտասարդական կազմ է ուղարկել։ Տարօրինակ կազմ ունի Չինաստանը, բայց նրանք կարող են զարմացնել։

Ռուսաստանի առաջին համարը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը, երկրորդը՝ Սերգեյ Կարյակինը։ Գրիշչուկն այժմ թիմի ակնհայտ առաջատարն է։ Մյուս համարները թիմի մարզիչները կընտրեն մրցաշարի մեկնարկից առաջ»,- Գլուխովսկու խոսքը մեջբերում է Rsport-ը։

Ռուսաստանի հավաքականը կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը։ Գրիշչուկից եւ Կարյակինից բացի հանդես կգան նաեւ Եվգենի Տոմաշեւսկին, Դմիտրի Յակովենկոն եւ Նիկիտա Վիտյուգովը։ Առաջնությանը կմասնակցեն տասը թիմեր՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Իսրայել, Հունգարիա, Կուբա, Հնդկաստան, ԱՄՆ եւ Եգիպտոս։ Ծաղկաձորում կայանալիք մրցաշարը ապրիլի 19-ից 28-ն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.