Արթուր Մալոյանը վերադարձը նշեց գոլով

23:14   5 ապրիլի, 2015

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Տուլայի «Արսենալը» սեփական խաղադաշտում 1:3 հաշվով պարտվեց Մոսկվայի «Տորպեդոյին»:

«Արսենալի» գոլը 49-րդ րոպեին խփեց վնասվածքից ապաքինված Արթուր Մալոյանը, ով փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը: 32-րդ րապեին խաղը դադարեցվեց տրիբունայում գտնվող երկրպագուների անկարգությունների պատճառով, սակայն քիչ անց շարունակվեց:

Արթուր Մալոյանն այս տարի առաջին անգամ մասնակցեց խաղի եւ երրորդ գոլը խփեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, որում անցկացրել է 15 հանդիպում: 26-ամյա հարձակվողը խաղադաշտից բացակայում էր 2014-ի նոյեմբերի 25-ից, երբ ազդրի վնասվածք էր ստացել Պերմի «Ամկարի» դեմ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղում:

«Արսենալն» ունի 14 միավոր եւ Պերմի «Ամկարի» ետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր 

«Արսենալ» - «Տորպեդո»՝ 1:3

Արթուր Մալոյան, 49 – Ալեքսեյ Պուգին, 42, Կիրիլ Կոմբարով, 62, Անտոն Պուտիլո, 71



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.