Ալեն Դանիելյանն Անապայում կմենամարտի ոսկե մեդալի համար

19:03   2 ապրիլի, 2015

Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ է տարել Ղրղըստանը ներկայացնող Սյուրգակ Ձանասիետովի նկատմամբ եւ ոսկե մեդալի համար կմենամարտի ղազախ Սակեն Բիբասինովի հետ:

Անապայի մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած երիտասարդական հավաքականը Հայաստան կբերի նաեւ մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.