22:21 31 մարտի, 2015Մոսկվայում շատ հայեր են ապրում, եւ ես դիտավորյալ եմ նստել Հայաստանի օրհներգի ժամանակ, ասել է ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը՝ մեկնաբանելով իր արարքը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի պարգեւատրության ժամանակ ոսկե մեդալը նվաճած արցախցի Աշոտ Դանիելյանի հաղթանակի պատվին հնչած Հայաստանի հիմնի ժամանակ: Նա ցուցադրաբար կքանստել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին:
«Չէի կարող կանգնած լսել Հայաստանի հիմնը: Մրցաշարն անցկացվեց մի քաղաքում, որտեղ շատ հայեր են ապրում: Ես դիտավորյալ նստեցի: Այդ բնավորությունն իմ արյան մեջ է: Նման իրավիճակի կրկնվելուց ես դարձյալ չեմ կանգնի: Եթե որեւէ ադրբեջանցի շարունակեր կանգնած մնալ, կնշանակի նա ադրբեջանցի չէ: Այո, ես վատ էի զգում, երբ հնչում էր Հայաստանի հիմը: Ոչ մի ցավ չունեի, բողոք չունեի, պարզապես նստեցի, երբ հնչեց ինձ հետ ոչ մի կապ չունեցող հիմնը»,- Աբասովի խոսքը մեջբերում է Sovsport-ը՝ հղում անելով Sportbox.az-ին:
Հիշեցնենք, որ 90 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել էր Աշոտ Դանիելյանը, իսկ 29-ամյա Աբասովը դարձել էր բրոնզե մեդալակիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.