Ալբանիայի հավաքականի առաջատարները՝ Հայաստանի նկատմամբ հաղթանակի մասին

00:57   30 մարտի, 2015

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի դեմ խաղից հետո Հռոմի «Լացիոյի» պաշտպան Լորիկ Ցանան, գերմանական «Քյոլնի» ֆուտբոլիստ Մերգիմ Մավրայը եւ շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Տաուլյանտ Ջական մեկնաբանել են ալբանացիների կամային հաղթանակը:

Մերգիմ Մավրայ. «Փառք Աստծո, կարողացա գոլ խփել եւ ուղղել սխալս: 2 թիմերն էլ փորձում էին վերահսկել գնդակը: Մենք համբերատարություն դրսեւորեցինք եւ հաղթանակ կորզեցինք: Վերջնամասում կորցնելու բան չունեինք, այդ պատճառով ռիսկի դիմեցինք»:

Լորիկ Ցանա. «Դեռ վաղ է խոսել Եվրո-2016-ի ուղեգրի եւ Ֆրանսիա մեկնելու մասին: Այսօր բարդ հանդիպում ստացվեց: Ստեղծեցինք մի շարք գոլային պահեր եւ տարանք արժանի հաղթանակ: Տղաներին շնորհավորում եմ 3 միավորի եւ մեծ ջանքեր գործադրելու համար: Հաղթանակի համար արեցինք հնարավոր ամեն բան: Մեր խմբում դեռ ամեն բան բարդ է»:

Տաուլյանտ Ջակա. «Այսօր հաջողությունը մեր կողմը չէր, սակայն մենք հասանք արժանի հաղթանակի, քանի որ ունեցանք մի շարք գոլային պահեր: Հուսով եմ՝ Աստված մեզ կօգնի ուղեւորվել Ֆրանսիա», փոխանցում է panorama-sport.com-ը:

Հիշեցնենք, որ Ալբանիայի Էլբասան քաղաքում կայացած խաղի մինչեւ 77-րդ րոպեն Հայաստանի հավաքականն առջեւում էր հաշվի մեջ, սակայն պարտվեց 1:2 հաշվով: Մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հեռացման պատճառով Հայաստանի հավաքականը 70-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.