02:03 28 մարտի, 2015Ֆուտբոլի Չեռնոգորիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղը դադարեցվեց երկրորդ անգամ եւ չի շարունակվի:
Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացվող հանդիպման 66-րդ րոպեին «Կրասնոդարի» ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, ինչից հետո ֆանատները տրիբունայից խաղադաշտ նետեցին տարբեր իրեր եւ բախում տեղի ունեցավ 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Միջադեպի պատճառով խաղի գերմանացի գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինն ուղեւորվեց հանդերձարան եւ ռուս ֆուտբոլիստները հետեւեցին նրա օրինակին: Այդ պահին հաշիվը 0:0 էր:
Հիշեցնենք, որ առաջին րոպեին ֆանատներից մեկը ծխագլանով հարվածել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին, ինչից հետո խաղը դադարեցվել էր: Դարպասապահը խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց մանրակրկիտ բուժզննում անցնելու համար: Նրա ուղղությամբ ծխագլան նետած երկրպագուն անմիջապես ձերբակալվել էր: Երկրորդ խաղակեսն էլ ուշացումով էր մեկնարկել ֆանատների անկարգությունների պատճառով:














The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.