20:43 24 մարտի, 2015Լավագույն խաղացողների եռյակում կամ հնգյակում ընդգրկվելու համար դարպասապահը պետք է անցկացնի արտակարգ մրցաշրջան, նվաճի բազմաթիվ տիտղոսներ, իսկ մյուս խաղացողների համար դա ոչ միշտ է պարտադիր, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը:
«Դարպասապահներին չեն ընկալում մյուս խաղացողների նման: Հրաշալի կլիներ, եթե դարպասապահների գործն արդար գնահատեին:
Ես արագ ռեակցիա ունեմ: Ինձ չի հաջողվել կյանքում տեսնել Արկոնադայի խաղը, բայց դիտել եմ նրա մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները: Արկոնադան (1977-1985թթ. Իսպանիայի հավաքականի դարպասապահ, Եվրոպայի փոխչեմպիոն) կարիերան ավարտել է, երբ ես չորս կամ հինգ տարեկան եմ եղել: Նրա մասին ինձ շատ են պատմել ծնողներս, բարեկամներս, որոնք պաշտում են ֆուտբոլ: Ես իսկապես կարող եմ ինձ զուգորդել Արկոնադայի հետ:
Այն փաստը, որը Ջիջի Բուֆոնն այդքան վաղ սկսեց կարիերան, ինձ շատ օգնեց: Երբ տեսնում ես, որ «Պարմայի» պատանի դարպասապահը խաղում է Իտալիայի հավաքականի հիմնական կազմում՝ հավատ ես ձեռք բերում, որ դու էլ կարող ես:
Մեր կարիերաները շատ նման են: Ես նույնպես սկսել եմ 17-18 տարեկանում: Երկուսս էլ մինչեւ հիմա խաղում ենք: Ամեն հնարավորության դեպքում, մենք զրուցում ենք: Դա ընկերություն է, որն ամրացել է տարիների ընթացքում»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.