00:00 23 մարտի, 2015Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մարտի 22-ին ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որում վիճարկվեց մեդալների 10 հավաքածու:
49 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով եզրափակիչում առավելության հասավ Արտյոմ Ալեքսանյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան դինամոյական Հարություն Կարապետյանը եւ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Հարություն Հարությունյանը:
52 կգ քաշային կարգում գրագետ մարտավարության շնորհիվ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նարեկ Աբգարյանը, ով եզրափակչում հաղթեց Բարեղամ Հարությունյանն: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Սարգսյանն ու Գարեգին Ավետիսյանը:
56 կգ քաշային կարգի եզրափակչում հետաքրքիր մենամարտ ծավալվեց Արամ Ավագյանի եւ Հենրիկ Մոքոյանի միջեւ: Գեղեցիկ մենամարտում ոչ պակաս գեղեցիկ հաղթանակ տարավ Ավագյանը: Էրիկ Պետրոսյանն ու Սուրեն Առաքելյանն արժանացան բրոնզե մեդալների:
60 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Կարեն Տոնականյանը, Արսեն Պողոսյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ բրոնզե մեդալներին արժանացան Արթուր Վարդանյանն ու Տարոն Կարապետյանը:
Հետաքրքիր ու լարված պայքար ստացվեց 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկով – Արա Պուլուզյան դիմակայությունում հաղթեց Բաչկովը: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաեւ Գոռ Երիցյանն ու Գեւորգ Ղազեյանը:
69 կգ քաշային կարգի եզրափակիչում վանաձորցի Արման Դարչինյանը հաղթեց Լեո Պապյանին, իսկ բրոնզե մեդալները բաժին հասան Ռաֆայել Բարսեղյանին եւ Մելքոն Մելքոնյանին:
75 կգ քաշային կարգում հավասարը չուներ դինամոյական Արթուր Սարգսյանը, երկրորդը գյումրեցի Գագիկ Բոյանն էր, իսկ Սերգեյ Սարգսյանն ու Արայիկ Հարությունյանը նվաճեցին բրոնզե մեդալներ:
81 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նիկոլ Արությունովը, ով եզրափակչում առավելության հասավ Հարություն Ավետիսյանի նկատմամբ: Երրորդ տեղը բաժանեցին Արտյոմ Գալստյանն ու Տոնական Խաչատրյանը:
91 կգ քաշային կարգի եզրափակիչում Հենրիկ Սարգսյանը դժվարին պայքարում հաղթեց Սերյոժա Հակոբյանին: Երրորդ մրցանակին արժանացան Արտակ Ալավերդյանն ու Արթուր Համբարձումյանը:
Գերծանր քաշային կարգում հավասարը չուներ Աղասի Մեհրաբյանը, ով եզրափակիչում նոկաուտի ենթարկեց Ազատ Դավթյանին: Բրոնզե մեդալակիրներ դարձան Նարեկ Մելքոնյանն ու Ռաֆայել Սիմոնյանը: Առաջնության արդունքների հիման վրա կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը առաջիկա կարեւորագույն մրցումներում կպաշտպանի Հայաստանի մարզական պատիվը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Եզրափակիչ մենամարտերին ներկա էր նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Ֆոտո՝ Արթուր Աբրահամի մամուլի ծառայություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.