14:47 20 մարտի, 2015Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը բաց կթողնի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի կունենա ապրիլի 9-ից 18-ը Թբիլիսիում:
«Ալեքսանյանի ձախ դաստակի վնասվածքը դեռ լիովին չի բուժվել, այդ պատճառով էլ մարզչական շտաբը որոշել է նրան չտանել Վրաստան: Մարզիկը հիմա բուժում է վնասվածքը: Նա կնախապատրաստվի նոյեմբերին Հյուստոնում (ԱՄՆ) տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր»,- հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքը մեջբերում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կայքը:
Արդեն հստակ է, որ Թբիլիսիում Հայաստանը ներկայացնելու են Սմբատ Մարգարյանը (56 կգ), Ռուստամ Կարապետյանն ու Վանիկ Ավետիսյանը (երկուսն էլ՝ 69 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):
77 կգ քաշային կարգում Տիգրան Գ. Մարտիրոսյանից, Առաքել Միրզոյանից, Անդրանիկ Կարապետյանից մեկը Աղասի Աղասյանի հետ ելույթ կունենա 85 կգ քաշային կարգում: Եռյակի միջեւ մարտի 21-ին կանցկացվի փորձամրցում, որի արդյունքում կորոշվի, թե Թբիլիսիում նրանցից ով որ քաշային կարգում հանդես կգա:
Կանանց եւ տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի թիմերը Վրաստանի մայրաքաղաք են ուղեւորվելու մարտի 27-ին եւ այնտեղ կշարունակեն մարզումներն ու նախապատրաստությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.