01:36 19 մարտի, 2015Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը եւ հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:
Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը», Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Աթլետիկոն», ֆրանսիական ՊՍԺ-ն, պորտուգալական «Պորտուն» եւ Ֆրանսիան ներկայացնող «Մոնակոն»:
Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 20-ին: Այդ փուլում բոլոր թիմերն էլ կարող են հանդիպել իրար:
Մրցաշարի հաղթողի տիտղոսը պաշտպանում է «Ռեալը»: 1/8 եզրափակիչից հետո ռմբարկուների ցուցակը գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով խփել է 9 գոլ: Նրանից մեկական անգամ քիչ աչքի են ընկել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ովքեր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներն են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.