Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

18:45   18 մարտի, 2015

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են ուժեղագույնները։ Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ եւ 81կգ քաշային կարգի մարզիկները:

56 կգ քաշային կարգում հաղթանակ տարան Արաբկիրի մարզադպրոցի սան Հենրիկ Մոքոյանը, Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մովսիսյանը եւ դինամոյական Էրիկ Պետրոսյանը:

60 կգ քաշային կարգում գեղեցիկ հաղթանակ տարավ Կարեն Տոնականյանը, ով առավելության հասավ Ժորա Համազարյանի նկատմամբ, Հայրիկ Նազարյանն էլ ուժեղ էր Արթուր Ներսիսյանի հետ պայքարում:

64 կգ քաշային կարգում գյումրեցի Հովհաննես Բաչկովը պարտության մատնեց Վարդան Հովհաննիսյանին, 69 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանն էլ առավելության հասավ Վահրամ Գրիգորյանի նկատմամբ:

81 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթեցին Նիկոլ Հարությունովը, Մհեր Պողոսյանը, Արման Հովհիկյանը, Հարություն Ավետիսյանը, Արտյոմ Գալստյանը եւ Վազգեն Շահվերդյանը, հաղորդում է ՀԲՖ լրատվական ծառայությունը:

Մարտի 19-ին ռինգը կտրամադրվի 56, 64, 75, եւ գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկներին: Մրցումների սկիզբը՝ 13:00-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.