17:41 17 մարտի, 2015Սոչիում մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ ԱՄՆ-ը ներկայացնում է Տաթեւ Աբրահամյանը։
Առաջին տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով խաղում է կուբացի Յանիետ Մարերո Լոպեսի հետ, Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն է ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։ Մկրտչյանը սպիտակ ֆիգուրներով է։ Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով մրցում է հնդիկ Դրոնավալի Հարիկայի հետ։
Օլիմպիական մրցակարգով անցկացվող առաջնությանը մասնակցում է 64 շախմատիստ։ Առաջնությունը կավարտվի ապրիլի 7-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.