18:16 16 մարտի, 2015Երեւանի Orange Fitness ակումբի հրավերով առաջին անգամ Հայաստան այցելեց համաշխարհային ֆիթնեսի աստղ, աշխարհի բազմակի չեմպիոն Դմիտրի Յաշանկինը կնոջ՝ Օքսանա Յաշանկինայի հետ: Նա անցկացրեց վարպետության դաս ակումբի անդամների համար, ինչպես նաեւ մարզիչների վերապատրաստում:
Լրագրողների հետ զրույցում Յաշանկինը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ զարմացած է այստեղի սրահով եւ մարզիչներով. «Շատ մեծ է սրահը, առաջին անգամ եմ նման բան տեսնում: Բազմաթիվ երկրներ եմ այցելել, գրեթե բոլոր սրահները փոքր են եղել: Նրանք սպորտից լավ տեղեկացված են, հետաքրքրված եւ ցանկանում են իմանալ ավելին, որպեսզի հասնեն առավել լավ արդյունքների եւ գոհացնեն մարզվողներին, ինչի վառ ապացույցն էր նրանց այսօրվա մարզումը: Շատ պատրաստված էին երեւում: Մի քանի վարժություններ, որոնք իրականում դժվար էին, հեշտությամբ կատարեցին»:
NEWS.am.Sport-ի թղթակցի հարցին, թե որն է Յաշանկինի հաջողության գաղտնիքը եւ երբ է նա պատրաստվում թողնել սպորտը, մարզիկը պատասխանեց. «Հաջողությունների հասել եմ աշխատասիրությամբ եւ կնոջս աջակցությամբ` նա միշտ կողքիս է ու այսօր էլ ինձ հետ է: Ինչ վերաբերում է սպորտով զբաղվելուս՝ մի անգամ Առնոլդ Շվարցենեգերին հարցրեցին, թե ինչ պետք է անի, երբ դադարի մարզվել, չէ որ նրա մարմինը այլեւս առաջվանը չի լինի: Նա էլ ասաց, որ երբեք չի դադարի մարզվել: Ես նույնպես մինչեւ կյանքիս վերջին ակնթարթը չեմ դադարի մարզվել»:
Դիանա Հովհաննիսյան


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.