Լյուիս Հեմիլթոնն՝ Ավստրալիայի Մեծ մրցանակի որակավորման հաղթող

12:24   14 մարտի, 2015

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության առաջին փուլի՝ Ավստրալիայի Մեծ մրցանակի որակավորումը: Երկրորդ տեղը գրավեց Հեմիլթոնի թիմակից Նիկո Ռոսբերգը: Մարտի 15-ին երրորդը կմեկնարկի «Ուիլյամսի» ներկայացուցիչ Ֆելիպե Մասան:

Տասնյակում են նաեւ «Ֆերարիի» արշավորդներ Սեբաստիան Ֆետելն ու Կիմի Ռայկոնենը, Վալտերի Բոտասը՝ «Ուիլյամսից», Դենիել Ռիկյարդոն՝ «Ռեդ Բուլից», Կարլոս Սայնս կրտսերը՝ «Տորո Ռոսոյից» եւ «Լոտուսի» ներկայացուցիչներ Ռոմեն Գրոժանն ու Պաստոր Մալդոնադոն:

Մարտի 15-ին կայանալիք Ավստրալիայի Մեծ մրցանակի գլխավոր մեկնարկը կտրվի Երեւանի ժամանակով 9:00-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.