Մեսին չի արգելակել Cadillac Escalade-ը՝ հանկարծակիի բերելով ֆանատներին

11:49   14 մարտի, 2015

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անտեսել է ինքնագրերի եւ սելֆիների հույսով փողոցի երթեւեկելի մասում իրեն սպասած երկրպագուներին եւ չի արգելակել համեմամատաբար բարձր արագությամբ ընթացած Cadillac Escalade-ը՝ հանկարծակիի բերելով երթեւեկելի մասում կանգնած ֆանատներին: Ֆուտբոլիստը շտապել է կատալոնական թիմի մարզմանը:

Մարտի 14-ին «Բարսելոնան» կհյուրընկալվի «Էյբարին»: Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։