Տաշքենդ. Տիգրան Լ. Պետրոսյանը երկու հաղթանակից հետո պարտվեց

22:45   13 մարտի, 2015

Տաշքենդում ընթացող Գեորգի Աղզամովի ավանդական հուշամրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը Տիգրան Լ. Պետրոսյանն է: Երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվել է ուզբեկ Ալեքսեյ Բարսովին եւ նահանջել է  առաջատար դիրքերից: Չորս շախմատիստներ միայն հաղթանակ են տարել եւ երեքական միավորով բաժանում են 1-4-րդ տեղերը:

Տիգրան Լ. Պետրոսյանն առաջին երկու տուրերում հաղթանակ էր տարել եւ 2 միավորով բաժանում է 19-40-րդ տեղերը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.