Շալանդը հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստների

18:29   9 մարտի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր, հայտնում է ՀՖՖ կայքը:

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ալբանիայի հավաքականին:

Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա)

Ռոբերտ Արզումանյան («Ամկար», Ռուսաստան)

Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան)

Կառլեն Մկրտչյան («Տոբոլ», Ղազախստան)

Արթուր Եդիգարյան («Դինամո» Մինսկ, Բելառուս)

Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա)

Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան)

 Գեւորգ Ղազարյան («Կերկիրա», Հունաստան)

Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելի («Ակտոբե», Ղազախստան)

Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան)

Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի» Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան («Ցյուրիխ» Շվեյցարիա)

Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա)

Ռուսլան Կորյան («Լոկոմոտիվ» Տաշքենդ, Ուզբեկստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.