19:47 6 մարտի, 2015Մադրիդի «Ռեալը» չի ընդառաջել «Բարսելոնային» եւ Բիլբաոյի «Աթլետիկին»՝ չցանկանալով Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման համար տրամադրել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնը, հաղորդում է Eurosport-ը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մադրիդյան ակումբին առաջարկել էր մեկ միլիոն եվրո: Անցած տարի նույնքան գումար էր ստացել «Վալենսիան», որը գավաթի խաղարկության եզրափակիչի համար տրամադրել էր «Մեստալիա» ստադիոնը: Արքայական ակումբի մերժման պատճառը հայտնի չէ:
2012-ին եւս «Ռեալը» հրաժարվել էր տրամադրել ստադիոնը: Այն ժամանակ եւս եզրափակիչ էին դուրս եկել «Բարսելոնան» ու «Աթլետիկը»: Մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչի անցկացման թեկնածուներն են Վալենսիայի «Մեստալիան» եւ Սեւիլիայի Օլիմպիական ստադիոնը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.