14:35 6 մարտի, 2015Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը դեմ է մասնակցությանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ամռանը կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին:
«Մեր դիրքորոշումը հստակ է: Ֆեդերացիայի ղեկավարությունն ու գործկոմը, վերջերս համակողմանի եւ լրջորեն քննարկելով Բաքվի Խաղերին Հայաստանի ըմբիշների մասնակցելու հարցը, որոշում ընդունեցին, որ մեր պատվիրակների մասնակցությունն այդ ստուգատեսին անիմաստ ու աննպատակահարմար է: Առաջիկա օրերին մենք մեր որոշման մասին գրավոր տեղյակ կպահենք նաեւ ՀԱՕԿ-ին ու ՀՀ սպորտի նախարարությանը»,- Լեւոն Ջուլֆալակյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը այս հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում դեռ չեն հայտնել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.