01:20 4 մարտի, 2015Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Դրեզդենում կայացած խաղում Յուրգեն Կլոպի թիմը 2:0 հաշվով առավելության հասավ երրորդ բունդեսլիգայում հանդես եկող Դրեզդենի «Դինամոյի» նկատմամբ: Հաշիվը բացեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը 50-րդ րոպեին օգտվեց դաշտի տերերի պաշտպանի կոպիտ սխալից: Պաշտպանը փորձում էր հետ փոխանցում կատարել, սակայն գնդակը հայտնվեց Իմոբիլեի մոտ, որը մենակ դուրս եկավ դարպասապահ Պատրիկ Վիգերսի դեմ եւ գրավեց դարպասը: Իմոբիլեն աչքի ընկավ նաեւ վերջին րոպեին: Գոլային փոխանցում կատարեց Յակուբ Բլաշչիկովսկին:
«Բորուսիայի» հաղթանակին նպաստեց նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, որը մեկնարկային կազմում չէր, սակայն արդեն 24-րդ րոպեին փոխարինեց թիմի առաջատար Մարկո Ռոյսին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք ստացավ եւ բժիշկների օգնությամբ լքեց խաղադաշտը:
Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Դինամո Դրեզդեն» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2
Չիրո Իմոբիլե, 50, 90
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.