10:55 2 մարտի, 2015Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ է գտել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ հաղթական դերբիում: Այդ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երկարատեւ դադարից հետո 90 րոպե անցկացրեց «Բորուսիայի» կազմում եւ դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դա նրա առաջին գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:
Բունդեսլիգայի 23 տուրերից հետո առաջատարը 58 միավոր հավաքած Մյունխենի «Բավարիան» է, որին 8 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգը»: Դորտմունդի «Բորուսիան» 28 միավորով 10-րդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.