22:25 25 փետրվարի, 2015Թուրքական Բելեկում հավաք անցկացնող Մինսկի «Դինամոն» ու ռուսական «Ուֆան» փետրվարի 25-ին մրցել են ստուգողական խաղում: Գրանցվել է 3:3 հաշիվը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է առաջին խաղակեսին, որն ավարտվել է բելառուսական ակումբի հաղթանակով՝ 3:2 հաշվով:
«Ուֆայի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել հայ պաշտպան Դենիս Թումասյանը, ով 27-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Ռուսական ակումբի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն խաղացել է 90 րոպե:
Հիշեցնենք, որ 27-ամյա Արթուր Եդիգարյանը փորձաշրջան է անցնում «Դինամոյում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.