15:47 25 փետրվարի, 2015Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հույս ունի կրկնել ազգային թիմում խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները: 26-ամյա Մխիթարյանն այժմ խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Ցյուրիխի» հետ պայմաագիր կնքելուց հետո ակումբի ներկայացուցիչները լուսանկարն անմիջապես ուղարկեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, որից հետո լրատվամիջոցները հայտնեցին տեղափոխության մասին եւ Հայաստանում տեղեկացան, որ փոխել եմ ակումբս: Պայմանավորվել ենք, որ մինեւ մրցաշրջանի ավարտը կմարզվեն առաջին թիմում, սակայն կխաղամ երիտասարդական թիմում, իսկ ամռանն արդեն ելույթ կունենամ «Ցյուրիխի» գլխավոր թիմում: Ակումբը սկզբում ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել ամռանը, սակայն որոշեցի, որ այս տարբերակն ավելի նպատակահարմար է եւ կկարողանամ հարմարվել «Ցյուրիխի»:
Շնորհակալ եմ «Ցյուրիխի» նախագահից եւ հույս ունեմ արդարացնել ակնկալիքները:
Բնականաբար, Հայաստանում Հենրիխ Մխիթարյանը լավ օրինակ է մյուս ֆուտբոլիստների համար: Նա նույնպես 20 տարեկանում հեռացավ հայրենիքից: Մեկ տարվա ընթացքում դարձավ «Մետալուրգի» առաջատարը, որից հետո տեղափոխվեց «Շախտյոր»: Այնտեղ մի քանի տարի խաղալուց հետո Միրչե Լուչեսկուի թիմի առանցքային ֆուտբոլիստներից էր եւ հնարավորություն ստացավ խաղալ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում: Հուսով եմ՝ կրկնել Մխիթարյանի հաջողությունները»,- Սիմոնյանի խոսքը փոխանցում է Спорт день за днём-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.