«Ալաշկերտը» հաղթանակով է ավարտել թուրքական հավաքը

21:40   24 փետրվարի, 2015

«Ալաշկերտն» Անթալիայում ավարտին մոտեցող հավաքի վերջին ստուգողական խաղում փետրվարի 24-ին 3:1 հաշվով հաղթել է Չինաստանի Առաջին լիգայի ներկայացուցիչ «ԲԻԹ» թիմին:

Հաշիվն առաջին խաղակեսում բացել է «Ալաշկերտի» նորեկ Դիլան Վանվելկենհույսենը: Ընդմիջումից հետո չինացիներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, սակայն Նորայր Գյոզալյանի ու Արսեն Բալաբեկյանի դիպուկ հարվածները հաղթանակ են պարգեւել «Ալաշկերտին»:

Փետրվարի 25-ի գիշերն «Ալաշկերտն» Անթալիայում հավաք անցկացնող «Փյունիկի» ու «Բանանցի» հետ կվերադառնա Երեւան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.