16:40 24 փետրվարի, 2015Կրասնոդարի «Կուբանը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Վարդան Պողոսյանին: Այս մասին հայտարարել է կրասնոդարյան ակումբի գլխավոր տնօրեն Եվգենի Մուրավյովը:
«Վարդան Պողոսյանը փորձաշրջան էր անցնում «Կուբանում»: Նա հեռանկարային ֆոտբոլիստ է եւ պատրաստվում ենք Պողոսյանի հետ կնքել պայմանագիր, սակայն նա չի խաղա գլխավոր թիմում: Առայժմ պաշտոնապես գործարքը չի կայացել»,- Մուրավյովի խոսքը փոխանցում է Rsport-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա Վարդան Պողոսյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.