Մահացել է հռչակավոր հոկեյիստ Վլադիմիր Կրուտովը

16:31   6 հունիսի, 2012

Տափօղակով հոկեյի ԽՍՀՄ-ի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Վլադիմիր Կրուտովը մահացել է 52 տարեկանում: Հունիսի 4-ին Կրուտովը ներքին արյունահոսությամբ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հաղորդում է «Чемпионат.com»-ը:

Վլադիմիր Կրուտովն Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի հնգակի չեմպիոն է: Նա խաղացել է լեգենդար հնգյակում Իգոր Լարիոնովի, Սերգեյ Մակարովի, Վյաչեսլավ Ֆետիսովի եւ Ալեքսեյ Կասատոնովի հետ: Լարիոնովի հնգյակը համարվում է հոկեյի պատմության լավագույն թիմերից մեկը: Վերջին շրջանում Կրուտովը հանդես էր գալիս «Հոկեյի լեգենդներ» վետերանների թիմում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.