16:16 18 փետրվարի, 201520-ամյա հայ հարձակվող Դավիթ Արշակյանը կարիերան կշարունակի լիտվական «Տրակայում», հայտնում է ակումբի կայքը: Ֆուտբոլիստը նախկինում խաղացել է Երեւանի «Միկայում»:
«Մտադիր եմ նոր ակումբիս հետ նվաճել տիտղոսներ: Ցանկանում եմ դառնալ շատ գոլերի հեղինակ: Հարձակվողն իր ակումբին օգտակար է խփած գոլերով»,- ասել է Արշակյանը:
«Տրակայի» գլխավոր մարզիչ Վալդաս Ուրբոնասը Արշակյանի խաղը նկատել է 2012-ին: Այդ ժամանակ «Միկան» ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է «Էկրանասին», որտեղ աշխատում էր Ուրբոնասը: Արշակյանը «Միկայի» կազմում դարձել էր գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.