Արթուր Աբրահամը եւ Փոլ Սմիթն անցկացրել են բաց մարզում (ֆոտոշարք)

21:01   17 փետրվարի, 2015

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ բրիտանացի Փոլ Սմիթը փետրվարի 17-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բաց մարզում են անցկացրել ռեւանշ մենամարտից առաջ: 2 բռնցքամարտիկների մարզիչներից բացի, մարզմանը ներկա են եղել նաեւ երկրպագուներն ու լրագրողները:

Փետրվարի 21-ին Բեռլինում կայանալիք չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտը NEWS.am Sport-ը լուսաբանելու է Գերմանիայի մայրաքաղաքից:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Սմիթի միջեւ սեպտեմբերի 27-ին կայացած նախորդ մենամարտում 34-ամյա հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։