18:27 16 փետրվարի, 2015Սոչիում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում «Արարատը» 4:2 հաշվով հաղթել է «Յուգ-Սպորտին»: Երեւանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Ալեքսանդր Ռակիչը, Վիկտոր Գազան, Սաման Աղազամանին եւ Մոյսես Օրոզկոն, հաղորդում է «Արարատի» պաշտոնական կայքը:
«Արարատը» խաղացել է հետեւյալ կազմով:
Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Արարատ Պողոսյան (Վահե Մարտիրոսյան), Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս (Գորիկ Խաչատրյան), Սեյեդ Հոսեյն Հոսեյնի (Ռաֆֆի Կայա), Նիկոլաս Պրոեսման (Դավիթ Գրիգորյան), Սաման Աղազամանի (Կարլո Չուեկա), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Ալան Ալբորով (Ամիրի Շոեյբ), Վիկտոր Գարզա (Մհեր Սահակյան), Ալեքսանդր Ռակիչ (Մոյսես Օրոզկո):
Հանդիպմանը մասնակցել է նաև հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալան Ալբորովը, ով նախկինում հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիայում» եւ Պյատիգորսկի «Մաշուկում»: 24-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում մեր թիմում:
Փետրվարի 19-ին «Արարատը» երրորդ և վերջին ստուգողական խաղը կանցկացնի Սոչիում` մրցելով Ռուսաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող Ձերժինսկի «Խիմիկի» հետ: Փետրվարի 20-ին կավարտի «Արարատի» ուսումնամարզական հավաքը և թիմը կվերադառնա Երևան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.